Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացել է հայազգի դաշնակահար Լեոնտիյ Սարգսի Օգանեզովը. այսօր այս մասին տեղեկություն է տարածել երաժշտի պաշտոնական էջը:

«Իր բազմաթիվ երկրպագուների համար նա կհիշվի վիրտուոզությամբ և շողշողացող հումորով։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապ, նախապապ, սկեսրայր և լավագույն ընկեր: Հրաժեշտի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- գրված էր Լևոն Օգանեզովի էջում:

Վիրտուոզ դաշնակահարը նվագակցել է խորհրդային և ռուս գրեթե բոլոր հայտնի երգիչներին, բայց նրա անհատական համերգները ևս միշտ անշլագով են անցել: