
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։
Ներկայացումը ստեղծվել է վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։
Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։
Ինչպես –ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։
Ինտերակտիվ ձևաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։
Ներկայացումների ժամանակացույցը
Դեկտեմբերի 19՝ ժամը 16:00
Դեկտեմբերի 20-21՝ 14:00
Դեկտեմբերի 26՝ 16:00
Դեկտեմբերի 27-28՝ 14:00
Դեկտեմբերի 29-30՝ 16:00
Հունվարի 3-4՝ 14:00
Տարիքային խումբը՝ սկսած 3 տարեկանից։
Ներկայացման սցենարիստն և ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի:




























































































































































































































































































































































































































































