ՀՀ վարչապետն Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին:

-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներում, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:

Հայտնի են Critics' Choice Awards-ի հաղթողները
«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում անցել է 1 մլրդ դոլարի շեմը
Հրշեջ-փրկարարները մարել են Բագրատաշեն գյուղում բռնկված հրդեհը
Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել Եկեղեցու դեմ․ ՀՀ վարչապետ
2026–ին առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է՝ հասնելով 220 մլրդ դրամի, վարչապետն այցելել է Առողջապահության նախարարություն
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի