Ժաննա Անդրեասյանն ու Մանոիլ Մանևը քննարկել են Բուլղարիայում և Հայաստանում փոխադարձ մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:

-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը, որը, նախարարի գնահատմամբ, էապես նպաստում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծելով համատեղ նախաձեռնությունների ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում Հայաստան-Բուլղարիա համագործակցությունն ունի մեծ և դեռևս լիովին չիրացված ներուժ։

Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բարձրագույն կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, համատեղ մշակութային ծրագրերի, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունն՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի առաջավոր փորձով՝ Թումո կենտրոնի գործունեության մոդելը ներկայացնելով որպես օրինակ:

Քննարկվել է նաև Բուլղարիայում Հայաստանի մշակույթի և Հայաստանում՝ Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը, անդրադարձ է եղել երաժշտական կրթության ուղղությամբ փոխգործակցության զարգացմանը, երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցերի:

«Տիգրան Մանսուրյան. հարցազրույցներ և հոդվածներ». մեծանուն կոմպոզիտորին նվիրված գիրքը նորովի կբացահայտի մաեստրոյին և նրա արվեստը
Սեր, կարոտ, հաղթանակ. երևանյան մեծ էկրան բարձրացավ «Բաց թող» կարճամետրաժ ֆիլմը
Վերջին տարիներին շատ ուղղություններով պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն․վարչապետը ներկա է գտնվել ՊՆ հանդիսավոր նիստին
Հայկական սառցե շոուներն առաջին անգամ դուրս են եկել երկրի սահմաններից և ցուցադրվել Վրաստանում
Կրթությունը պետք է մեծացնի երիտասարդների մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում. ԿԳՄՍ նախարարի ուղերձը