1 Փետրվար, 2026 1:01

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի ուղղությամբ հասցնելով ավիահարվածներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի երաշխավոր երկրներին և ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Իսրայելի քաղաքականությունը, որը միտված է հրադադարի համաձայնագրի խափանմանը։Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին է մեղադրել հրադադարի խախտման մեջ։

Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռաֆահի արևելքում հայտնաբերվել են ստորգետնյա ահաբեկչական ենթակառուցվածքից դուրս եկող ութ զինյալներ, ինչից հետո գիշերվա ընթացքում և մինչ այժմ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան Իսլամական ջիհադի չորս հրամանատարների և այլ զինյալների ուղղությամբ։