Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Հայաստանում փետրվարի 20-22-ը կանցկացվի ռուսական կինոյի փառատոն։ -ի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։

ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի խոսքով՝ Հայաստանին և Ռուսաստանին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։

Փառատոնը կբացվի հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը։

«Մեծ պատիվ է մեզ համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին։ Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»,– նշել է РОСКИНО-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը.

Բուրատինո (2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում

Ամուսնուդ բարև (2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին

Առաջինը Օլիմպոսում (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին

Բժիշկ Դինոզավրովը (2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին

Հյուսիսային բևեռ (2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։

Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։

Գրքի հանդեպ սերը մեր ժողովրդի էության ամենապանծալի դրսևորումն է. Էդվարդ Միլիտոնյանն ամփոփեց կայացած մրցանակաբաշխության արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել Սերբիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը
Մոսկվայում առատ ձյուն է տեղացել
ԵՄ-ն Մոսկվայից պահանջում է զորքերի դուրսբերում հարևան երկրներից, զորքերի թվաքանակի կրճատում և ռազմատուգանքի վճարում. փաստաթուղթ