
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Կոմունիկացիոն դիզայն» կրթական ծրագրի ուսանողների և դասախոսների աշխատանքները հետաքրքրասերներին կներկայացվեն մեկ ցուցադրության շրջանակում, որի բացումը տեղի կունենա մարտի 14-ին Subartok Studio-ում։

-ի հաղորդմամբ՝ համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» բուհի դիզայնի դպրոցի համագործակցությամբ` ցուցադրությունը կներկայացնի արվեստի և դիզայնի նախագծերի լայն շրջանակ, որոնք արտացոլում են երիտասարդ հեղինակների և մանկավարժների արդիական որոնումները, որոնք ձևավորում են ժամանակակից վիզուալ մշակույթը։
Ցուցահանդեսին ներկայացված են գործեր, որոնք ստեղծվել են Դիզայնի դպրոցի կրթական և հեղինակային ծրագրերի շրջանակում։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնել տարբեր ձևաչափեր՝ սկսած գրաֆիկական դիզայնից և նկարազարդումներից մինչև փորձարարական վիզուալ լուծումներ և կոնցեպտուալ աշխատանքներ։
Ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն ուսանողների ստեղծագործական ներուժը, այլև հեղինակների սերունդների միջև երկխոսության կարևորությունը՝ ուսանողներ, որոնք նոր են ձևավորում իրենց արվեստի լեզուն և դասախոսներ, որոնք արդեն ակտիվորեն մասնակցում են մասնագիտական միջավայրի զարգացմանը։
Կազմակերպիչները նշում են, որ նման նախագծերը կարևոր դեր են խաղում քաղաքի ստեղծագործական միջավայրի զարգացման գործում՝ ստեղծելով գաղափարների փոխանակման, մասնագիտական շփումների և նոր մշակութային նախաձեռնությունների համար հարթակ։ Միջոցառման մուտքն ազատ է։















































































































































































































































































































































































































































































































































































































































