86 տարեկանում մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը։ Այս լուրը հրապարակվել է դերասանի սոցիալական ցանցերում։

Նորիսը հինգշաբթի օրը հոսպիտալացվել էր Հավայան կղզիներում, և նրա ընտանիքը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ նա մահացել է առավոտյան։

«Չնայած մենք կցանկանայինք հանգամանքները գաղտնի պահել, խնդրում ենք իմանալ, որ նա շրջապատված էր իր ընտանիքով և խաղաղության մեջ էր», – գրել է նրա ընտանիքը։