
Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանի գրողների միությունում անցկացվել է գրողի անվան «Տոնապետ» երրորդ մրցանակաբաշխությունը։
-ի հաղորդմամբ՝ տարվա լավագույն պատմվածքի գրական մրցույթի մրցանակաբաշխությանն առաջին մրցանակը շնորհվել է Թերեզա Ամրյանին` «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի համար, երկրորդ մրցանակի դափնեկիր է դարձել Շանթ Մկրտչյանը՝ «Մութ մանուշակագույն ագռավը» պատմվածքի համար։
Մրցանակաբաշխությանը երրորդ մրցանակը տրվել է երկու հեղինակի՝ Մարինա Բաղդագուլյանին՝ «Սիրելի աքսոլոտլ» և Դիանա Անդրոմեդային՝ «պատՄվազք» պատմվածքների համար։
Խրախուսական մրցանակի է արժանացել Յոհան Գալստյանը՝ «Պստիկ Սաքոն» պատմվածքի համար։
Երիտասարդական մրցանակի հաղթող է ճանաչվել Վոլոդյա Մկրտչյանը՝ «Սպիտակ դատաստան» պատմվածքի համար։
Եզրափակիչ անցած բոլոր պատմվածքները հրապարակվել են «Կայարան» հանդեսի մարտ ամսվա համարում։
Ժյուրիի կազմում են եղել Մհեր Իսրայելյանը՝ արձակագիր (ժյուրիի նախագահ), Հովհաննես Երանյանը՝ արձակագիր, Աղավնի Գրիգորյանը՝ գրող, երաժիշտ, Դիանա Խաչատրյանը՝ գրականագետ, Գրիշ Սարդարյանը՝ արձակագիր։









































































































































































































































































































































































































































































































































































































































































































































