. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվում 2025 թվականի իրադարձություններին։

Ադրբեջանի մասով զեկույցում նշվում է, որ 2025 թվականին երկրի կառավարությունը կրոնական ազատության կոպիտ խախտումներ է կատարել։ Իշխանությունները կիրառել են խիստ սահմանափակող կրոնական օրենք, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը, և կառավարությանը լիակատար վերահսկողություն է տալիս գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ։

Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է անարդարացիորեն բանտարկել ավելի քան 200 շիա մուսուլմանների։ Ձերբակալված շիաների մեծ մասը մեղադրվում է թմրանյութերի հետ կապված կասկածելի հանցագործությունների մեջ, որոնք իշխանությունները բազմիցս օգտագործել են քաղաքական այլախոհությունը ճնշելու համար:

Անդրադարձ է կատարվում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո: Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և հնագիտական այլ վայրեր։

Նշվում է՝ ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ Աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: