ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ՝ դոկտոր Բրյուս Պողոսյանի հետ՝ վերահաստատելու կրթական գործընկերությունների ամրապնդման և ամերիկյան մոդելի այս առաջատար բուհի հետ ակադեմիական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Գործերի հավատարմատար Ալենը Հայաստանի ամերիկյան համալսարանում զրուցեց նաև ուսանողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ 250-ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում «Ազատություն 250» խորագրի ներքո կազմակերպվող միջոցառումները։

Նա պատասխանեց ԱՄՆ քաղաքականության և հայ-ամերիկյան աճող գործընկերության մասին ուսանողների հարցերին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ծանոթացել է Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուին

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու հայկական և միջազգային գեղանկարչության հարուստ հավաքածուներին։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, նշելով, որ Դեյվիդ Ալենը դիտարկել է պատկերասրահի հայկական հավաքածուն, որտեղ տեղ են գտել մեծանուն նկարիչների, այդ թվում՝ Սարյանի, Այվազովսկու և Սուրենյանցի կտավները։

Նա շրջել է նաև որմնանկարների սրահում՝ ծանոթանալով հայկական գեղանկարչության և պատկերային արտահայտչամիջոցների զարգացման ուղուն։

Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին
«Հայ Տուն» կենտրոնը հյուրընկալեց Բելգիայում հայ համայնքի ավելի քան մեկդարյա պատմությանը նվիրված ցուցահանդես
ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել Հռոմի պապին կենտրոնանալ բարոյական հարցերի վրա
Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետին Հռոմի պապի վերաբերյալ դիրքորոշման համար
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում Գեղարքունիքի  մարզի աշակերտներն  արժանացել են  12 դիպլոմի և 5 գովասանագրի