«WHERETOEAT INTERNATIONAL 2026»-ում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել Հայաստանից ներկայացված խոհարարական թիմի աշխատանքը

Մոսկվայում կայացել է «WHERETOEAT INTERNATIONAL 2026» միջազգային ռեստորանային մրցանակաբաշխությունը, որտեղ ամփոփվել են տարբեր երկրների գաստրոնոմիական նախագծերի և խոհարարական թիմերի ձեռքբերումները։

Մոսկվայում -ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանից մրցանակաբաշխությանը ներկայացել էին 5 ռեստորանային կազմակերպություններ, որոնք ընդգրկվել են միջազգային վարկանիշում։

Մրցանակաբաշխության շրջանակում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել նաև Հայաստանից ներկայացված խոհարարական թիմերից մեկի աշխատանքը՝ ժամանակակից հայկական խոհանոցի զարգացման և տեղական արտադրանքի ստեղծագործ կիրառման համար։

Միջոցառումը, որը միավորել է ոլորտի 7 երկրների ներկայացուցիչների, դիտարկվում է որպես միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևոր հարթակ՝ նպաստելով ռեստորանային ոլորտի զարգացմանն ու համաշխարհային գաստրոնոմիական քարտեզի ձևավորմանը։

WHERETOEAT INTERNATIONAL (WTE) միջազգային ռեստորանային մրցանակը հիմնադրվել է 2013 թվականին Ռուսաստանի գաստրոնոմիական լրագրողների ասոցիացիայի կողմից։

Լավրովն ԱՊՀ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում