«Մոնթե» ֆիլմի նկարահանումները մեկնարկել են

Genetic Production-ը, որը 2025 թվականին հանրությանը ներկայացրեց «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը, արդեն մեկնարկել է «Մոնթե» կինոնկարի նկարահանումները։

-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։

«Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա: Պատմություն, փաստեր, որոնք պատմվել և հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ` իմ շատ սիրելի տիկին Սեդա Մելքոնյանի կողմից: Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին: Աստված մեզ հետ»,-գրել է նա։

Genetic Production ընկերության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։

Սարյանի տուն-թանգարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանություն համագործակցությամբ նախատեսվում է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը ներկայացնել միաբանությունում
Կարևոր է, որ երիտասարդները գիտակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը․ Հարություն Վանյան
ԽՍՀՄ պատմության ամենաաղմկահարույց գողությունը՝ երևանյան կինոէկրաններին. «Զոնտիկ» ֆիլմը կբացահայտի դարի կողոպուտի մանրամասները
«Պայքարը պայքարից հետո» ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույնը.  հայտնի են Օսկար 2026-ի բոլոր մրցանակակիրները
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը