Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԸՀ-ից հայկտնում են, որ կուսակցությունների ու դաշինքների գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։

ԿԸՀ-ից հավելել են նաև.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով»։

Հետևեք մեզ՝