Թանգարանային գիշերվա շրջանակում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ կիրականացվեն

Թանգարանների գիշերը, որը տեղի կունենա մայիսի 16-ին և կանցկացվի «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո, մեծ անակնկալներ է խոստանում։

-ի փոխանցմամբ՝ այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ բացի հիմնական ցուցադրությունից առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։

Հայաստանի պատմության թանգարանը կներկայանա «Գոյամարտ և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» և «Հայաստանը 20-րդ դարում» հիմնական ցուցադրության վերաբացումով։

Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսված է համերգային ծրագիր՝ «Երաժշտական վիզուալ կատարում (պերֆորմանս)» խորագրով։ Կատարողներ՝ Չայկովսկու երիտասարդական նվագախումբ, մենակատարներ՝ Էդուարդ Դայան, Լիդիա Գրիգորյան։

Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում համերգով հանդես կգան Արմեն Տիգրանյանի երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ բեմի հմայքը․ Մետաքսյա Սիմոնյան» և «Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակ»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այցելուները կդիտեն «Նամակներ Վիլժուիֆից» ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև կանցկացվեն համերգներ՝ «Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով» խորագրով (կատարողներ՝ Հայկ Պետրոսյան, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան) և «Գեղարդ» երգեցիկ խմբի մասնակցությամբ։ Նախատեսված է նաև աշխատարան՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, կրթական ծրագրեր՝ «Չինարի ծառի մոտ», «Կոմիտասը արվեստի գործերում», բանախոսություն՝ «Հայ ավանդական երգեր․ ծիսապաշտամունքային արմատներ» խորագրով (բանախոս՝ Մարյանա Տիգրանյան), ներկայացում-պերֆորմանս՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաների մասնակցությամբ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը, նախատեսվում է երաժշտական դպրոցների սաների համերգ, վոկալ երաժշտության երեկո, համերգային ծրագիր և «Պեպո» ֆիլմի ցուցադրություն։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Սարյան» միջոցառումը, որտեղ այցելուները կնկարեն գարունը Սարյանի այգում, ինչպես նաև «Հայաստան. Պաննո» կրթական ծրագիրը՝ վիրտուալ ճամփորդությամբ։ Նախատեսված են դասական և ջազային համերգներ։

Հովհաննես Թումանյանի թանգարանում կցուցադրվի «Կիկոսի մահը» ներկայացումը (Հովհ. Թումանյան թանգարանի և Հայաստանի աուտիզմի ասոցիացիայի «Իմ ուղին» կենտրոնի «Ճամփորդները» թատերախմբի մասնակցությամբ), «Արտիստի աչքով» ցուցահանդեսը՝ իտալացի արվեստագետ Ֆիլիպպո Բիաջիոլիի պատկերազարդումներով, ինչպես նաև «Ապրելու արվեստը. Հ. Թումանյան» գրքի շնորհանդեսը և «Մեղեդի» լարային քառյակի համերգը։

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանում նախատեսված են համերգներ, ինչպես նաև մոմերի պատրաստման վարպետաց դաս։

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում կանցկացվի «Մեր բակի թանգարանը» կրթական ծրագիրը, Ջոտտոյի և նրա կնոջ՝ Դիանա Ուկլեբայի մասին «Սեր» ֆիլմի ցուցադրությունը և «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսի շրջայցը։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Ա. Սպենդիարյանը Երևանում, 1924-1928 թթ.» ժամանակավոր ցուցադրությունը և «Արարատին նայող տունը» ֆիլմի ցուցադրությունը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի «Մենք և մեր սրտի թանգարանը» (ԿԱՊԿՈՒ ուսանողներ Գոհար Հարությունյանի և Լևոն Հովհաննիսյանի մասնակցությամբ և «Մշակույթը ներառման հիմքում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ) միջոցառումը, Երևանի թիվ 4 արհեստագործական, պետական քոլեջի սաների իսահակյանական թեմաներով արված աշխատանքների ցուցահանդես-վաճառք, նկարչական աշխատանքների «Երազներ» ցուցահանդես, Ավետիք Իսահակյանի և կնոջ՝ Սոֆիի եվրոպական շրջանի հագուստների և լուսանկարների ցուցադրություն։ Նախատեսված է նաև երկու համերգ «Ապրած իմ կյանքից․․․» (կատարումներ եվրոպական աշխարհահռչակ ստեղծագործություններից, երգչուհի՝ Մարիցա Թիլիքյան) և «Համաշխարհային հիթեր» (կիթառահար՝ Գենադի Միրզոյանց) խորագրով։

Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվի «Արվեստի պահը» (Moment of Art) ցուցահանդեսը։ Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 18:00։

Հագուստի մոդելավորող Ալյոնա Կոննովան՝ ներշնչված Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուում ներկայացված Ալեքսանդր Դրևինի և Սողոմոն Նիկրիտինի ստեղծագործություններից, ստեղծել է հագուստի յուրահատուկ և սահմանափակ հավաքածու։

Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես կարող է թանգարանը դուրս գալ իր ավանդական սահմաններից՝ դառնալով ստեղծագործական երկխոսության աղբյուր արվեստի և նորաձևության միջև։ Թափանցիկ օրգանզայի բազմագույն շերտերի միջոցով դիզայները մեկնաբանում է նկարչական վրձնահարվածների դինամիկան՝ պատկերային բազմաշերտությունը վերածելով գործվածքի լեզվի։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված է «Դեմ առ դեմ» ցուցահանդեսը, «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը, «Պատգամ» բեմադրությունը (ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ), քվեստախաղեր և By The Way Music Band համերգը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի «Թաղիքագործություն» վարպետաց դասը, իսկ Փայտարվեստի ցուցասրահում կներկայացվի «Անի Հովակ» ժամանակավոր ցուցադրությունը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նախատեսված են թանգարանային փոդքաստ, «Խաչատուր Աբովյանը արևելքի և արևմուտքի միջև» ցուցահանդես և «Մեծերը մեծի մասին» ֆիլմի շնորհանդեսը։ Թանգարանում նախատեսված է նաև յուրատեսակ միջոցառումների շարք, որը կկրի «Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» խորագիրը։ Ծրագիրը Մշակույթի զարգացման հիմնադրամի, hosq հիմնադրամի և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությունն է։ Նախագծի առանցքում «նմուշին դիպչել կարելի՛ է» գաղափարն է։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի կունենան ժողովրդական երգերի կատարումներ Ջիվանու դպրոցի սաների կատարմամբ (գեղ. Ղեկավար՝ Թովմաս Պողոսյան), Կապուտիկյանի բաղադրատոմսով հյուրասիրություն։

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում նախատեսված է Ռուբինա Առաքելյանի համերգը, հանդիպում բանաստեղծ Սոնա Վանի հետ։

10։00- 24։00-«Ապարները և միներալները մանրադիտակի տակ» ժամանակավոր ցուցադրություն, զեկուցող՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Կարեն Համբարյան։

13:00-15:00 -Ֆրանս -հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանողների՝ «Թափոնների վերածնունդը» խորագրով աշխատանքների ցուցահանդես։

12։00-15։00-«Աղի հանքավայրերի տուրիստական ներուժը», զեկուցող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Ժորժ Պետրոսյան։

15:00-18:00-«Թղթի թափոնների վերամշակումը և կիրառությունը» կներկայացնեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերության անդամները։

18:00-19:00 – «Գունագեղ քարերի զարմանահրաշ աշխարհը՝ Միջնադարից մինչ այսօր» Ժամանակավոր ցուցադրություն և զեկույց, կներկայացնեն Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Գրիգորյանը և Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։

11:00-24:00-«Զարդերը կնոջ զարդատուփում» ժամանակավոր ցուցադրություն, հեղինակ՝ բժիշկ-զարդագործ Արմինե Վարդազարյան։

19:30-20:30-Բարսեղ Կանաչյանի անվան Արվեստի դպրոցի կիթառահարների խմբի սաների ելույթը ուսուցիչ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ։

21:30-24:00-«Հիշողություններ խարույկի շուրջ, երկրաբանների առօրյայից» կիթառի հնչյունների ներքո։

Մայիսի 18-ի միջոցառումներ

11:00-18:00-«Ապարները և միներալները մանրադիտակի տակ» Ժամանակավոր ցուցադրության բացում, զեկուցող՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Կարեն Համբարյան։

11:00-18:00-«ՀՀ հրաբխային եզակի հուշարձանները և ուսումնական արշավները» խորագրով զեկուցում, զեկուցող՝ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի աշխատակից Արմինե Խաչատրյան։

11:00-18:00-«Պրոֆեսր Պիեռ Բոննեի դերը Հայաստանի երկրաբանության ուսումնասիրության բնագավառում» ժամանակավոր ցուցադրություն, զեկուցողներ՝ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի աշխատակիցներ Նարինե Պողոսյան, Գայանե Գրիգորյան։

12:00-13:00-«Աղի հանքավայրերի տուրիստական ներուժը», զեկուցող՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Ժորժ Պետրոսյան։

11:00-18:00-«Գունագեղ քարերի զարմանահրաշ աշխարհը՝ Միջնադարից մինչ այսօր» Ժամանակավոր ցուցադրություն և զեկույց, կներկայացնեն Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Գրիգորյանը և Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։

11:00-18:00 – «Զարդերը կնոջ զարդատուփում» ժամանակավոր ցուցադրություն, հեղինակ՝ բժիշկ-զարդագործ Արմինե Վարդազարյան։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը ևս միացել է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին։

Եթե այցելուները հետաքրքրված են Հայաստանի դրամաշրջանառության պատմությամբ, ցանկանում են տեսնել անընդհատ համալրվող հուշադրամների շարքը և ծանոթանալ բացառիկ դրամագիտական արժեքներին, կարող են այցելել կենտրոն։ Մայիսի 16-ին «Կենտրոնական բանկի Երևանի այցելուների կենտրոնը բաց կլինի 11:00-24:00։

Մայիսի 18-ին Կենտրոնական բանկի Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոնները կգործեն 11:0018:00։

Մայիսի 16-ին և 18-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հրավիրում է մասնակցելու թանգարանում (Մարշալ Բաղրամյան 24ա) անցկացվելիք միջոցառումներին։

Բացառիկ երաժշտական երեկո՝ վիրտուոզների մասնակցությամբ. Երևանում կկայանա «Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում» համերգը
ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի