Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Փի Դիդին, որը գտնվում է Նյու Ջերսիի բանտում, այնտեղ աշխատանք է ստացել, հայտնում է TMZ-ն։
Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Փի Դիդին աշխատանքի է անցել բանտի լվացքատանը՝ նա լվանում և չորացնում է կեղտոտ հագուստը։
«Ֆիզիկական աշխատանքը կարող է ցնցող լինել Դիդիի համար։ Նրա դատավարության ժամանակ դաշնային դատախազները պնդում էին, որ նա նույնիսկ չի կարողանում լիցքավորել իր հեռախոսը կամ ջրի շիշ բերել և ունի անձնական օգնականների բանակ՝ ամեն ինչ նրա փոխարեն անելու համար», – նշվում է հոդվածում։


































































































































































































































































