Ամերիկացի գիտնականները գրանցել են սև խոռոչից երբևէ արձանագրված ամենապայծառ բռնկումը: Associated Press (AP)-ն մանրամասներ է հաղորդել՝ հղում անելով մի ուսումնասիրության:
«Գիտնականները գրանցել են գերզանգվածային սև խոռոչից մինչ օրս արձանագրված ամենապայծառ բռնկումը, որի լույսը համեմատելի է 10 տրիլիոն արևի լույսի հետ: <…> Սա, հավանաբար, տեղի է ունեցել այն պատճառով, որ մեծ աստղը չափազանց մոտեցել է սև խոռոչին և քայքայվել», – նշվում է զեկույցում:
Նման երևույթները կարող են առաջանալ նաև սև խոռոչները շրջապատող տաք գազային սկավառակների անսարքությունների կամ խճճված մագնիսական դաշտերի պատճառով:
Նշվում է, որ բռնկումը գրանցած Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը սկզբում չէր կարողանում հավատալ իր աչքերին, երբ տեսավ բռնկման հետևանքով առաջացած էներգիայի մակարդակները:
Հունիսին հաղորդվեց, որ Չանդրա աստղադիտարանը և VLA ռադիոաստղադիտակը օգտագործող աստղագետները հեռավոր տիեզերքում հայտնաբերել են անսովոր հզոր շիթ՝ Մեծ պայթյունից ընդամենը 3 միլիարդ տարի անց գոյություն ունեցած սև խոռոչից: Այս ժամանակը հայտնի է որպես «տիեզերական կեսօր»՝ մի դարաշրջան, երբ գալակտիկաներն ու գերզանգվածային սև խոռոչները աճել են տիեզերական պատմության մեջ իրենց ամենաարագ տեմպերով:
Թարգմանությունըէ Lurer.com-ի


































































































































































































































































