Հայուհի Անիտա Աբգարյանը Վրաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Վրաստանի ազգային նախընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին տեղը։
10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։
Եվս մեկ հայ՝ Սոֆյա Ներսիսյանն էլ Ուկրաինան կներկայացնի միջազգային մրցույթում՝ «Մոտանկա» երգով:
Հաղթողին ընտրել են ուղիղ եթերում՝ հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում։ 6 միավոր նրան տվել է հեռուստադիտողը, 5-ը՝ ժյուրին:


































































































































































































































































