Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

«Ուրախ էի հանդիպել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ քննարկելու վերջին զարգացումները տեղում և ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները»,- գրել է Ռիտերը։

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը: