ՀՀ էկոնոմիայի նախարարն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կառուցվող ոչխարաբուծական ֆերմա։

-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում նշել է նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով, որ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի հետ շրջել են կառուցապատվող տարածքում ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։

«Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով»,-նշել է Էկոնոմիկայի նախարարը։

Նա նաև հավելել է, որ տեղում ներկայացրել է անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028 թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում։


«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ
Ջրային կոմիտեն առաջարկում է որոշ դեպքերում ոռոգման ջուրը մատակարարել անհատույց
Տավուշում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին