
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Մոսկվայում կայացել են խորհրդակցություններ՝ երկու երկրների՝ աֆրիկյան ուղղությամբ արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ:
Ինչպես -ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության Աֆրիկայի հետ գործընկերության վարչության պետ Տատյանա Դովգալենկոն:
Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։





















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































