20 Ապրիլի, 2026

Ապրիլի 18-ին «Տոյոտա Երևան»-ը ներկայացավ լիովին նորացված դիմագծով։ Բրենդի համաշխարհային վերջին ստանդարտներով վերափոխված ցուցասրահը բացեց իր դռները՝ հաճախորդներին առաջարկելով ապագայի սպասարկման միջավայր։

Միջոցառման գլխավոր հերոսը, սակայն, նոր սերնդի «RAV4» քրոսովերն էր, որը ներկայանում է երկու հզոր տարբերակով՝ 2 լիտր բենզինային և 2․5 լիտր հիբրիդային շարժիչներով։

Երկու տարբերակներն էլ համալրված են վարիատորային փոխանցումատուփով, ինչն ապահովում է անթերի և սահուն ընթացք թե՛ քաղաքային խցանումներում, թե՛ մայրուղիներում, իսկ ավտոմեքենայի ներսում ամեն ինչ նախագծված է վարորդի և ուղևորների հարմարավետության համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր