18 Ապրիլի, 2026
«Միջին և փոքր բինեսների հարկերը շատ մեծ է․ ես աշխատում եմ փոքր բիզնեսում, շատ դժվար է հարկերը վճարելը։ Բարեփոխումներ լինելու ե՞ն»,- «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց Վանաձորում Դաշինքի հետ հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը։
«Անպայման։ Առաջին անգամ Հայաստանում հաստատագրված վճարը փոքր բիզնեսի հաամր մտցվել է իմ ժամանակ։ Այն ժամանակ մոտեցեումը հետևյալն էր․ դժվար է փոքր բիզնեսի համար հաշվապահ պահել, հարաբերվել հարկային տեսուչի հետ։
Մտցնելուց հետո զարկ եղավ փոքր բիզնեսին։ Մոտ 14-15 տոկոսն էր կազմում ընդհանուր ՀՆԱ-ի մեջ, այդ քայլերի շնորհիվ փոքր և միջին բիզնեսը դարձավ 46 տոկոս։ Իմ երազանգքն էր, որ այդ թիվը հասնի 65-70 տոկոսի։ Սա կհամարեի իդեալական վիճակ Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը հակում ունի բիզնեսով զբաղվելու։
Պետք է մոդելը մաքսիմալ ձևով պարզեցնենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարցուպատասխանը՝ տեսանյութում։
Նմանատիպ նյութեր
















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































