Գործընկերային բովանդակություն
Ապրիլի 8-ին ընդառաջ, երբ «Դվին» համալիրում կմեկնարկի արդեն ավանդական դարձած Doing Digital Forum-ը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով, «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում հյուրընկալել ենք ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանին և Freedom Broker Armenia ընկերության Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանին:
📌 Քննարկման հիմնական թեմաները.
-
Ինչպե՞ս են ԱԲ ագենտներն ու թվային պլատֆորմները փոխում արժեքի ստեղծման գործընթացը, և ինչպե՞ս պահպանել բալանսը նորարարության ու իրավական կարգավորումների միջև:
-
Ինչպե՞ս է Հայաստանը դառնում թվային և ֆինանսական կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև:
-
Ինչպե՞ս են գլոբալ ցնցումներն ազդում ամերիկյան և համաշխարհային շուկաների վրա:
-
Ինչպե՞ս է թվայնացումը հեշտացնում հայկական ընկերությունների համար կապիտալի ներգրավումը:
















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































