Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» տվյալներով Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է։ Այս տվյալը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։
«Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։
2025-ի տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,- հայտնել է նախարարը։

















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































