Ինչպե՞ս կրկնապատկել արդյունաբերության ծավալները, որտեղի՞ց գտնել ֆինանսներ անվճար կրթության, անապահովների կոմունալների, գյուղվարկերի սուբսիդավորման ու փոքր բիզնեսի համար: Արդյոք այս խոստումները չե՞ն հանգեցնի պետական պարտքի կտրուկ աճի:

ԱԺ առաջիկա ընտրություններին հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս այսպիսի խոստումներով:

«ՍիվիլՆեթ բիզնես»-ի տաղավարում այս առաջարկների իրատեսականության, երկրորդ նախագահ Քոչարյանի տնտեսական քաղաքականության և տնտեսական հնարավոր ռիսկերի շուրջ զրուցել ենք դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի հետ: