Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը։
-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում տարածած տեսանյութին կից գրել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ավելի վաղ Դավիթ Խուդաթյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2025 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 501 կմ երկարությամբ ճանապարհ։







































































































































































































