Գևորգ Պապոյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը և TRIPP ծրագրի նոր հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ -ի հաղորդմամբ՝ Պապոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպմանը երկուստեք կարևորել են Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Քննարկեցինք Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ»,-գրել է Պապոյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է. վարչապետ
Թուրքիայի Սև ծովի ափերի մոտ ռուսական լցանավերում հրդեհ է բռնկվել
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են պետական սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Գյումրիում
Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը և կամովին հանգստյան կկոչվի. եպիսկոպոսներ
Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում