Տարածաշրջանի առաջին արհեստական բանականության գործարանը կկառուցվի Հրազդանում

Հրազդանը կդառնա տարածաշրջանի առաջին քաղաքը, որտեղ կկառուցվի արհեստական բանականության արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան։

-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը՝ նշելով, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել 500 մլն դոլար ներդրմամբ։

Միքայելյանի տեղեկացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային հեղինակավոր NVIDIA ընկերության, AI ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերության, ինչպես նաև Team ընկերությունների խմբի համագործակցությամբ։

NVIDIA-ի շուկայական կապիտալացումը մոտ 4,6 տրիլիոն դոլար է, ինչը այս համագործակցությունը դարձնում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար աննախադեպ հնարավորությամբ նախաձեռնություն։

Նշվում է, որ Հրազդանում կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք, որը կծառայի նորարարական նախագծերի իրականացմանը, տեխնոլոգիական արտադրության կազմակերպմանը և գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը։

«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Հրազդանի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն»,-գրել է համայնքի ղեկավարը։

Սևակ Միքայելյանի խոսքով՝ այս ներդրումը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ոլորտում, այլև էական ազդեցություն կունենա Հրազդան քաղաքի զարգացման վրա՝ բերելով նոր աշխատատեղեր, բարելավված ենթակառուցվածք և նորարարական միջավայր։

«AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է լինելու, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք»,-գրել է Միքայելյանը։

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը
Գևորգ Պապոյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացումը և TRIPP ծրագրի նոր հնարավորությունները
ԲՏԱ նախարարի մասնակցությամբ Գյումրիում անցկացվել է կիբեռանվտանգության թեմայով իրազեկման հանդիպում
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը
Ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը և կամովին հանգստյան կկոչվի. եպիսկոպոսներ
Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում