Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ, հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Արդեն 420 դրամ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը (միգուցե՝ ամենամեծը) ևս գնել է ադրբեջանական բենզին, որը այս պահին իր պահեստներում է և շուտով կվաճառի այդ բենզինը ցածր գնով»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ տարեսկզբին Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանից նոր խմբաքանակի ռեգուլյար և պրեմիում բենզին ու դիզել է ներկրվում Հայաստան և նախանական գնահատականներով գինը կլինի գործող շուկայականից մինչև 80 դրամ էժան՝ լիտրի համար։