Հայաստանում այս տարվա առաջին 8 ամսում ինքնավար էլեկտրաարտադրության ծավալը կազմել է 576 մեգավատ

2025 թվականի առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում ինքնավար էլեկտրաարտադրության ծավալը կազմել է 576 մեգավատ:

-ի փոխանցմամբ՝ «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«2024 թվականին՝ 2023 թվականի համեմատությամբ, ինքնավար էլեկտրաարտադրությունն աճել էր 152 մեգավատով, իսկ միայն 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ինքնավար էլեկտրաարտադրության մեջ ներգրավված կայանների հզորությունն աճել է 155 մեգավատով՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմելով ընդհանուր 576 մեգավատ։ 2026-ին կանխատեսվում է, որ կհասնի 700 մեգավատի»,- ասաց Մեսրոպյանը:

ՀԾԿՀ ղեկավարը նշեց՝ ինքնավար էլեկտրաարտադրությունը շարունակում է լինել վերականգնվող էներգետիկայի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը: Ըստ կանխատեսման՝ հաջորդ տարի շուկայի ազատականացման հատվածում սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կհասնի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 41.4 տոկոսի:

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-28/10/25
Ասիական ինդեքսներ - 28/10/25
ԲՏԱ նախարարը Forbes-ում ներկայացրել է Հայաստանի նորարարական քաղաքականության հիմնական ուղղությունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է
ՀԾԿՀ-ն մեկ ամսվա ընթացքում կամփոփի ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա»-ին