Ապաշրջափակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի և Ախուրիկ երկաթգիծն է։

Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման ուղին Ադրբեջանով երկաթուղային բաց է, և մենք այդ մասին ունենք բարձրագույն մակարդակից հավաստիացում Ադրբեջանից և հայտարարություններ էլ ունենք։ Այստեղ ես ենթադրում եմ՝ խնդիրն էն ա, դե սովորությունները ընդհանրապես շատ դժվար ա փոխել, 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն ա ըստ էության մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել այդպես։

Մի վագոնով չենք կարող գնացք ունենալ, գնացքը ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, և լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պիտի վերադասավորվի, և ես պաշտոնապես ասում եմ, որ ժամանակն է, որ դա տեղի ունենա»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։