Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը, լինելով միջազգային Lion Finance Group ֆինանսական խմբի անդամ, ներառվել է աշխարհի ամենահեղինակավոր ինդեքսներից մեկում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 Ֆուտսի 100 ինդեքսում։ Այն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսն է, որը ներառում է ցուցակված 100 ամենախոշոր ընկերությունները։

«Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Հատուկ շնորհակալություն մեր հաճախորդներին. նրանց վստահության և մեզ հետ գործընկերության շնորհիվ հնարավոր դարձավ այս ձեռքբերումը»,- ասում է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Նա ընդգծում է՝ այս իրադարձությունը հստակ ազդակ է միջազգային շուկաներին, որ Հայաստանում գործում են ուժեղ և մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են աշխատել համաշխարհային մակարդակով։ Այս իրադարձությունը բարձր է գնահատում նաև ՀՀ Կենտրոնական բանկը:

«Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք ևս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե՛ բանկային համակարգը, թե՛ մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևան և հստակ Հայաստանի Հանրապետությունը դնենք միջազգային քարտեզի վրա»,- նշում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով՝ Ամերիաբանկի այս ձեռքբերումը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի ներդրումային միջավայրի համար, հատկապես՝ միջազգային ներդրումների տեսանկյունից։

Այն, որ Հայաստանում գործող խոշորագույն բանկերից մեկը ներկայացված է նման հեղինակավոր միջազգային ինդեքսում, կարող է լրացուցիչ վստահության ազդակ դառնալ արտաքին ներդրողների համար։

«Մի կողմից՝ բազայի ընդլայնումը, և մյուս կողմից՝ տեխնոլոգիական զարգացումն ու ծառայությունների թվայնացումը նպաստեցին, որ շուկայի ու ներդրողների կողմից բանկի արժեքի էական հավելաճ արձանագրվի»,- ընդգծում է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված է դեռևս 2006 թվականից, իսկ Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց այն արդեն ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։

FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը բարձրացնում է ոչ միայն Ամերիաբանկի, այլև Հայաստանի ճանաչելիությունն ու գրավչությունը միջազգային շուկաներում՝ ընդգծում է Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը։

«Լոնդոնում ցուցակված լինելու հանգամանքը արդեն իսկ վկայում է Ամերիաբանկի ռիսկերի կառավարման համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի թափանցիկության, շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի գնահատման համակարգերի համապատասխանության մասին միջազգային լավագույն փորձին»,- նշում է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանը։

Ի դեպ, FTSE 100 ինդեքսում ընդգրկված են Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն (AZN) և այլ առաջատար միջազգային ընկերություններ։ Lion Finance Group խումբը մարտի 20-ին պաշտոնապես կմիանա այս ընկերությունների շարքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան