Հայաստանն ու Օմանը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։

Երկուստեք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:

Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:

Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։

Ասիական ինդեքսներ - 18/03/26
Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով. մանրամասնում է նախարարը
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով դասախոսությամբ
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները