Գործարարների համար ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն կտրվի

Գործարքի ճշգրտման հնարավորություն կնախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման:

-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նախագիծը վերաբերում է հարկ վճարողների գրեթե մեծ մասին:

«Ներկայում որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ՝ պիտանելիության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում: Ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման: Սա վերաբերում է գործարարների լայն շերտերի»,-ասաց Հակոբյանը:

Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ավելացված արժեքի հարկի գումարը հաշվանցելու կանոնը: Որոշ դեպքերում, երբ հարկային հաշիվը սխալ է լրացվել հարկ վճարողի կողմից, անհրաժեշտություն է առաջանում նշված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը չեղարկել և դրա փոխարեն դուրս գրել նոր հարկային հաշիվ: Նման իրավիճակներում նույնիսկ առաջանում են տույժեր:

«Հիմա մենք առաջարկում ենք չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում սահմանել, որ ԱԱՀ գումարները ենթակա կլինեն հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում: Սա թույլ կտա խուսափել տույժերից»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Azurit-ը միջազգային չափանիշներով, ներդաշնակ լուծումներով կառուցում է COP-17 համաժողովի շենքը
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 24/03/26
ՔՊ-ում մարտի 27-28-ին կանցկացվի նախընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը