Հայերն իսկապե՞ս ունեն յուրահատուկ «բիզնես ջիղ»։ Հայաստանում մարդիկ ինչո՞ւ են բիզնես սկսում՝ հանուն մեծ նպատակների՞, թե՞ պարզապես գոյատևելու համար։ «ՍիվիլՆեթ բիզնես»-ի տաղավարում «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն, Գլոբալ ձեռնարկատիրության մոնիտորինգի (GEM) ազգային զեկույցի հեղինակային թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացնում է հայկական բիզնես միջավայրի պատկերը։
Զրույցի ընթացքում քննարկվում են 90-ականներին ստեղծված բիզնեսների սերնդափոխության մարտահրավերները, նորարարությունների պակասը, արհեստական բանականության սխալ ընկալումը և այն միֆերը, որոնք խանգարում են պետությանը տնտեսական ճիշտ քաղաքականություն մշակել։
















































































































































































































































































































































































































































































































































































































































































































































