Ադրբեջանը Հայաստանից 960 դոլարի ապրանք է ներկրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։ Ըստ այդ տեղեկությունների՝ գործարքը կայացել է մարտ ամսին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2026-ի առաջին քառորդին Ադրբեջանը 5 մլն 757 հազար դոլարի ապրանք է արտահանել Հայաստան, որից շուրջ 1,5 մլն՝ մարտին։

Հայաստանը Ադրբեջանից գնում է դիզելային վառելիք։ Վերջին փոխադրման մասին երկու կողմի լրատվամիջոցները հաղորդեցին ապրիլի 14-ին։ Խոսքը 22 վագոն դիզելային վառելիքի մասին էր։

Բացի այդ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է փոխադրվել նաև ղազախական ու ռուսական ցորեն։ Ապրիլի սկզբին հաղորդվեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվում ռուսական հացահատիկով բեռնված ևս հինգ երկաթուղային վագոն։

ՍիվիլՆեթը մանրամասն տեղեկություններ իմանալու համար դիմել Պետական եկամուտների կոմիտե։ Կտրվի հավելյալ տեղեկություն։