Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Լուսանկար է հրապարակել՝ . «Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի թեմայով կհյուրընկալվեմ CNEWS հեռուստաընկերությունում՝ Քրիստին Քելլիի «Face à l’info» հաղորդմանը»։ Ավելի ուշ էջում տեղադրել է հարցազրույցի տեսանյութը։

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանի մուտքը 2022 թվականից արգելված է Հայաստանի Հանրապետություն։ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հրաժարվել էր պարզաբանել՝ ինչո՞ւ է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան։