
Խնայելը երբեմն բարդ է, հատկապես, երբ Ձեզ շրջապատում են նոր ու գրավիչ իրեր, նորաձև հագուստ կամ նորաբաց ռեստորաններ։ Սակայն երբ ունեք մեծ ու կարևոր նպատակ, խնայելն ուղղակի անհրաժեշտություն է դառնում։ IDBank-ի հետ էլ խնայելը հեշտ է ու շահավետ։
Խնայողության օրվան ընդառաջ, չխախտելով արդեն ավանդույթ դարձած ձևաչափը, IDBank-ը հայտարարում է նոր արշավի մասին։
2025թ․ հոկտեմբերի 31-ից մինչև 2026թ․ հունվարի 31-ը այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն IDBank-ում ՀՀ դրամով խնայողական հաշիվ և երբևէ չեն ունեցել, բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի միջոցով առաջին անգամ կբացեն ՀՀ դրամով խնայողական հաշիվ և կապահովեն նվազագույնը 400,000 ՀՀ դրամ օրական մնացորդ՝ խնայողական հաշիվների մնացորդների նկատմամբ 3 ամիս շարունակ կունենան տարեկան 6% տոկոսադրույք։

IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանը նշեց, որ պարբերաբար իրականացնելով նմանատիպ արշավներ՝ ցանկանում են հաճախորդների մոտ խթանել գրագետ ու շահութաբեր խնայելու սովորությունը․ «Մեզ համար արդեն գեղեցիկ ավանդույթ է Խնայողության օրը նշել՝ մեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցելով։ Այս արշավի շրջանակում էլ ևս մեկ անգամ հիշեցնում ենք խնայողական հաշիվ ունենալու կարևորությունն ու անհրաժեշտությունը», – ասաց Սեդա Ավագյանը։
Բացի սրանից, այն հաճախորդները, որոնք կմոտենան ու բանկում կբացեն խնայողական հաշիվ, բանկի կողմից կստանան խորհրդանշական անակնկալ-նվերներ։

Արշավին չեն կարող մասնակցել այն հաճախորդները, որոնք բանկում արդեն ունեն գործող կամ մինչև 2025թ․ հոկտեմբերի 30-ը ներառյալ ունեցել են ՀՀ դրամով խնայողական հաշիվներ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ





































































































































































































