Հայաստանը միացել է «Ներմուծման խթանման գրասենյակ» գերմանական հարթակին, որտեղ հայաստանցի արտահանողները հնարավորություն կունենան հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ:

-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայից նկարահանած տեսանյութով հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հայաստանը միացավ Import Promotion Desk գերմանական հարթակին, որտեղ մեր արտահանողները հնարավորություն ունեն հանդիպել Գերմանիայի խոշորագույն ներմուծողների հետ: Սա հնարավորություն է տալիս մեր արտահանողներին շատ ավելի հեշտությամբ հայտնվել գերմանական շուկայում և շատ ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել Գերմանիա»,-ասաց Պապոյանը:

Հայաստանը Գերմանիայի «Ներմուծման խթանման գրասենյակ» (IPD) նախաձեռնության մեջ ներառելու որոշումը կայացվել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստում։

Պապոյանն ընդգծել է, որ այն հնարավորություն կտա հայ գործարարներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, ապահովել իրենց ներկայությունը գերմանական շուկայում և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը։

IPD նախաձեռնությունը ծառայում է որպես կամուրջ՝ միավորելով գործընկեր երկրների ձեռնարկությունները Գերմանիայի և Եվրամիության վստահելի ներմուծողների հետ։ Ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն, շուկայի մուտքի աջակցություն և արտահանման կարողությունների զարգացման նպատակային ծրագրեր։

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության նախարարի հետ
Եվրոպական ինդեքսները նվազել են - 31/10/25
Ամերիկյան ինդեքսներն աճել են - 31/10/25
Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը