
Փետրվարի 28-ին «Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը՝ որպես քաղաքական ուղեգիծ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում:
Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Նա հայտարարեց, որ իշխանությունը անգործություն է ցուցաբերում , մինչդեռ Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը հայկական տարածքներում, ճնշում է եկեղեցուն և իրականացնում քաոսային կառուցապատում Երևանում՝ առանց դպրոցների ու հիվանդանոցների: Նրա խոսքով՝ խնդիրը Սահմանադրության տեքստի մեջ չէ, այլ այն, որ իշխանությունները չեն պահպանում այն:
Թաթոյանը նաև նշեց, որ արտաքին ուժերն արդեն ընտրել են «իրենց թեկնածուներին» Հայաստանի ղեկավարի պաշտոնի համար : «Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն», – ընդգծեց նա՝ առաջարկելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը որպես միավորող հարթակ բոլոր նրանց համար, ովքեր դեմ են Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականությանը:






























