«Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում ակտիվորեն քննարկում են հարցը. ընտրություններից հետո փողոցային շարժում կսկսվի՞, և արդյոք ընդդիմությունը բողոքի ակցիաներ կկազմակերպի՞՝ հրաժարվելով ճանաչել արդյունքները և ստանալ մանդատները: «Քաղաքացիական պայմանագրում» այս հարցով լրջորեն անհանգստացած են:

Իշխանությունը պատրաստ է ամեն քայլի, անգամ արյուն թափելու՝ իշխանությունը պահելու համար: Սակայն իշխանական շրջանակներում կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ վտանգներ է սա ներկայացնում։ Նրանք գիտակցում են, որ ուժով ձեռք բերված իշխանությունն ամենաթույլ իշխանությունն է և կախված է հազար ու մի հանգամանքներից:
Նրանք նաև հասկանում են. եթե ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, հրաժարվի մանդատներից և դուրս գա փողոց՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ, ապա վաղ թե ուշ արտաքին կենտրոնները նույնպես ստիպված կլինեն հաշվի նստել իրավիճակի հետ: Եվ այդ դեպքում ուժով իշխանության զավթումը կարող է չներվել:




























































































































































