«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանության մարտավարությունը սկզբից պարզ ու կանխատեսելի էր՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ և ագրեսիվ հռետորաբանություն: Սակայն, նրա խոսքով, շատ ավելի կարևոր է, թե դրան ինչ կհակադրի հավաքական ընդդիմությունը, քանի որ քաղաքական փուլի հաջողությունը հենց դրանից է կախված:

«Մի բան է բուն ընտրություններում հաջողության հասնելը, մեկ այլ բան՝ այն պահելը: Պետք է միշտ հիշել պարզ իրողությունը. նիկոլապետությունը փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը՝ ամենադաժան և ապօրինի մեթոդներով», — նշել է Աբրահամյանը:




























































































































































