Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են՝ դեմ առ դեմ բարձրաձայնելու իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի և նոր տնօրենի նշանակման հետ: Սակայն հանդիպումը չի կայացել. Փաշինյանը չի մտել թանգարան:
Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցությունը միջազգային միջոցառումներին՝ ասելով, որ «դրա ժամանակը չէ»: Սակայն Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանը և աղբամանների դատարկմանը անձամբ է հետևել:
Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաև, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:




























































































































































