Հայ-ռուսական հարաբերությունները մտել են բարդ ու հակասական փուլ: Մոսկվայից հնչում են կոշտ հայտարարություններ, Երևանից՝ ինքնիշխանության շեշտադրումներ: Սա ժամանակավոր լարվածությո՞ւն է, թե՞ խորքային վերափոխում: Եվ ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզվեն:

Այս հարցերն այսօր հուզում են թե՛ քաղաքական վերնախավին, թե՛ հասարակ քաղաքացիներին: Ռուսաստանի հետ հարաբերությունները տասնամյակներ շարունակ եղել են Հայաստանի տնտեսական և ռազմական անվտանգության հիմքը: Ցանկացած կտրուկ վատթարացում կամ լիակատար խզում կարող է բերել լուրջ հետևանքների:

Այս հարցերին տեսահարցազրույցում անդրադառնում է քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը: Զրույցում նա վերլուծում է ներկա իրավիճակը, ռուսական կողմի կոշտ հայտարարությունները և Երևանի ինքնիշխանության մասին հռետորաբանությունը: Փորձագետը բացատրում Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը կորցնելու հնարավոր հետևանքները Հայաստանի համար և այն, թե արդյոք երկիրն ունի իրական այլընտրանք: