
Ո՞ւր են գնում քաղաքացիների վճարած հարկերը: Որտե՞ղ են քաղաքային իշխանության միլիարդավոր դրամների հատկացումների արդյունքները: Հերթական նկուղը, որը վերածվել է աղբանոցի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ենթակառուցվածքները հասցրել է այս ամոթալի վիճակին։
Արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի նկուղային և այլ խորացված տարածքներում, որոնք մշտապես պետք է գտնվեն պատրաստ վիճակում: Սակայն «Քաղաքացիական պայմանագրի» ստեղծած իրականությունը ցույց է տալիս, որ նման տարածքները հաճախ չեն բավարարում նույնիսկ նվազագույն անվտանգության պահանջները։
Հ.Գ. Երևանում ապաստարանների հասցեների տրամադրումը համարվում է գաղտնի տեղեկատվություն, ուստի շենքի հասցեն չի նշվում:



















































































