«Հրապարակ» թերթը գրում է, որ նախընտրական ծրագրի փոխարեն Փաշինյանը վախեցնում է ընդդիմությանն ու հասարակ քաղաքացիներին: Նա հրամայում է ձերբակալել քննադատներին, պահանջում է պատասխան, թե ինչու մարդիկ չեն զոհվել պատերազմում և սպառնում է՝ «ոչնչացնել», «բանտ նստեցնել», «փակել»: Ուղիղ եթերում վարչապետը հրահանգներ է տալիս իրավապահներին՝ ում ձերբակալել և ում դեմ գործ հարուցել:

Փաշինյանի նախկին համախոհ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ վարչապետը միտումնավոր քաոս է ստեղծում՝ ընտրությունները չեղարկելու կամ արտակարգ դրություն հայտարարելու համար: Նրա խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը վերածել է Հյուսիսային Կորեայի, հաշվի չի նստում ժողովրդի հետ և կատարում է արտաքին «տերերի» հրահանգները: