Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին «գործակալներ» հռչակելը և կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ընդդիմության ապօրինի ձերբակալություններն ու նրա դեմ ուժի կիրառումը: Նրա խոսքով՝ որոշակի զարգացումների դեպքում ահաբեկչության կեղծ սպառնալիքի քողի տակ իշխանությունը կարող է ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները:

Աբրահամյանն ընդգծել է նաև, որ սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը աջակցություն է ստանում արևմտյան խաղացողներից, որոնց պետք են ոչ թե ժողովրդավարական ընտրություններն ու Հայաստանի զարգացումը, այլ Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելը։