
«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում: Վարչապետը մեկնել էր Լոռի՝ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը շտկելու և ռևանշ վերցնելու նպատակով: Սակայն նրա մինի հանրահավաքն անցավ կիսադատարկ հրապարակում:
Չնայած Երևանից մի քանի ավտոբուսով մարդ էին բերել, որպեսզի «լեփ-լեցուն» հրապարակի տպավորություն ստեղծեն, տեղացիները՝ Սամվել Կարապետյանի հայրենակիցները, մերժեցին Փաշինյանին նույն կերպ, ինչպես մինչ այդ մերժել էին Պապիկյանին:




























































































































































