«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել Գյումրիում կրած ֆիասկոն և, ՔՊ-ում աղբյուրների փոխանցմամբ, հրահանգել է նախընտրական պաշտոնական քարոզարշավի մեկնարկին մարզկենտրոններում մեկը մյուսի հետևից նախապատրաստել բազմամարդ հանրահավաքներ, որպեսզի մեղմեն Գյումրիից մնացած ամոթալի տպավորությունը:

Թեև արդեն երկար ժամանակ Փաշինյանը բոյկոտում է իր սիրելի ձևաչափը՝ անձամբ չի մասնակցում հանրահավաքներին, ինչի վկայությունն են Էջմիածնի և Գյումրու ՏԻՄ ընտրությունների ընթացքում անցկացված հավաքները, քանի որ, ինչպես ասում են, նա հասկացել է, որ որտեղ հայտնվում է, պարտությունը երաշխավորված է: Սակայն Գյումրիից հետո նա մտափոխվել է և որոշել է թեկուզ համերգային ձևաչափով ցույց տալ, թե որքան մարդ է իրեն աջակցում:

Մարզպետներին ներկայացվել է ուլտիմատում. կա՛մ ապահովում եք բազմամարդ հանրահավաքներ, կա՛մ հրաժեշտ եք տալիս ձեր պաշտոններին: